Բաժին. Տնտեսական

2017թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունն աճել է 7.9%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ. առաջին ինն ամսում Հայաստանում արտադրվել է 316.4 հազար տոննա պղնձի խտանյութ, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշը գերազանցում է 7.9%-ով։

Միևնույն ժամանակ ալյումինե գլանվածքների արտադրությունն աճել է 180.3 անգամ և կազմել 541 տոննա, իսկ ալյումինե փայլաթիթեղի արտադրությունն աճել է 9.7%-ով և կազմել 24,289 տոննա։ Ցինկի խտանյութի արտադրությունն աճել է 17.5%-ով և կազմել 7,225 հազար տոննա, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունն աճել է 5.5%-ով և կազմել 8,409 տոննա։ Ֆեռոմոլիբդենի արտադրությունն աճել է 8.5%-ով և կազմել 5,004 տոննա, կոնվերտորային պղնձի արտադրությունն աճել է 4.5%-ով և կազմել 8,697 տոննա, իսկ պողպատյա խողովակների արտադրություն աճել է 44.7%-ով և կազմել 7,812.7 տոննա։

Share