Բաժին. Տնտեսական

Միջին աշխատավարձը մարզերում և Երևանում

Հայաստանում միջին աշխատավարձն ամենաբարձրը Սյունիքի մարզում է, իսկ ամենացածրը՝ Արագածոտնի մարզում:

Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով Սյունիքի մարզում բնակչության միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 242,39 հազար ՀՀ դրամ: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ այս մարզում տեղակայված օտարերկրյա կապիտալով մետաղական հանքարդյունաբերական ընկերություններն ապահովում են հանրապետության մասշտաբով հարաբերականորեն բարձր աշխատավարձով զբաղվածություն:

Աշխատավարձի համեմատաբար բարձր ցուցանիշ է գրանցվել նաև Կոտայքի մարզում՝ 166,5 հազար ՀՀ դրամ, Արմավիրի մարզում՝ 164,3 հազար ՀՀ դրամ, Տավուշի մարզում՝ 162,2 հազար ՀՀ դրամ, և Լոռու մարզերում՝ 161,6 հազար ՀՀ դրամ:

Միևնույն ժամանակ, Արարատի մարզի բնակչության միջին աշխատավարձը կազմում է 157,23 հազար ՀՀ դրամ, Գեղարքունիքի մարզում՝ 155,4 հազար ՀՀ դրամ: Վայոց Ձորում ցուցանիշը կազմում է 147,2 հազար ՀՀ դրամ, Շիրակի մարզում՝ 134,7 հազար ՀՀ դրամ:

Արագածոտնի մարզում, որտեղ բնակչությունը հիմնականում զբաղված է գյուղատնտեսությամբ, միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 122,7 հազար ՀՀ դրամ:

Միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշը մայրաքաղաքում կազմում է 210,3 հազար ՀՀ դրամ:

Share