Բաժին. Տնտեսական

Ինն ամսում Հայաստանից արտահանվել է 487,19 մլն դոլարի հանքահումքային արտադրանք

Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանից արտահանվել է 487,19 մլն ԱՄՆ դոլարի հանքահումքային արտադրանք: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ցուցանիշն աճել է շուրջ 42%-ով:

Արդյունքում, հաշվետու ինն ամսում հանքահումքային արտադրանքը կազմել է մեր երկրի արտահանման ընդհանուր ծավալի մոտ 30%-ը:

Հարկ է նշել, որ մեր երկրի արտահանման ծավալում հանքահումային արտադրանքն իր մասնաբաժնով առաջինն է:

Share