Բաժին. Տնտեսական

2017թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 2.4%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ. առաջին ինն ամիսներին Հայաստանում արտադրվել է 204.4 հազար տոննա հաց, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշից պակաս է 2.4%-ով։

Միևնույն ժամանակ, ալյուրի արտադրությունը նվազել է 0.8%-ով և կազմել 120,7 հազար տոննա։ Ձավարեղենի արտադրությունն աճել է 39.6%-ով և կազմել 783.5 տոննա։ Հրուշակեղենի արտադրությունն աճել է 18.8%-ով և կազմել 13,078.7 տոննա, իսկ մակարոնեղենի արտադրությունն աճել է 9.4%-ով և կազմել 2,466.7 տոննա։

Share