Բաժին. Տնտեսական

Շինարարության ոլորտում հարաբերական կայունություն է

Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին հանրապետությունում իրականացված շինարարության համախառն ծավալը բացարձակ արտահայությամբ կազմել է 274,59 մլրդ ՀՀ դրամ: Հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ցուցանիշը թեև փոքր չափաբաժնով, սակայն կրճատվել է: Ընդհանուր առմամբ, վերջին ամիսներին ոլորտում նկատվում է հարաբերական կայունություն. անկումային տատանումները դադարել են: 

Ինչպես փաստում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարկած տվյալները՝ վերջին ժամանակահատվածում մեր երկրում ավելացել է միջազգային վարկերի միջոցների հաշվին իրականացվող շինարարությունը: Միևնույն ժամանակ, սակայն, առավել զգալի անկում է գրանցվում ներքին աղբյուրների հաշվին իրականացվող շինարարության մասով, ինչով և պայմանավորված ոլորտում նկատվում են դեռևս անկումային զարգացումներ: 

Նշենք, որ 2016 թվականին Հայաստանում շինարարության համախառն ծավալը կազմել էր 397.75 մլրդ ՀՀ դրամ՝ 2015 թվականի համեմատ կրճատվելով շուրջ 10%-ով:

2015 թվականին շինարարության ծավալը պահպանվել էր 2014 թվականի գրեթե նույն մակարդակում: 2014 թվականին գրանցվել էր շուրջ 4% անկում, 2013 թվականին՝ 8% անկում:

Share