Բաժին. Տնտեսական

Ռուս օլիգարխներն ու նրանց խելահեղ թանկ գնումները

Ռուս օլիգարխները՝ նրանք, ովքեր Ռուսաստանի քաղաքական դաշտում ազդեցություն ունեցող մեծահարուստ են, շատ հաճախ առանձնանում են իրենց ճոխ ու թանկ գնումներով: Ստորև ներկայացնում ենք դրանցից 7-ը.
1 Դմիտրի Ռիբալովլև, 2 հունական կղզի / Միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլևի կարողությունը գնահատվում է շուրջ 8 մլրդ ԱՄՆ դոլար: Նա հայտնի է որպես «Մոնակո» ֆուտբոլային ակումբի սեփականատեր: 2013 թվականին Ռիբոլովլևը գնել է 2 հունական կղզի: Գործարքի արժեքը, ըստ տարբեր գնահատականների, կազմել է 100-150 մլն ԱՄՆ դոլար: Հարկ է նշել, որ այս կղզիները գնելու ցանկություն են ունեցել նաև այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են Բիլ Գեյթսն ու Մադոննան:
2 Անդրեյ Մելնիչենկո, մեգա զբոսանավ / Ռուս միլիարդատեր և գործարար Անդրեյ Մելնիչենկոյի կարողությունը գնահատվում է շուրջ 10 մլրդ ԱՄՆ դոլար: Նա հանդիսանում է աշխարհի ամենաշքեղ և ամենաթանկ մեգա զբոսանավի սեփականատերը: Զբոսանավի երկարությունը 142 մետր է, իսկ արժեքը՝ շուրջ 404 մլն ԱՄՆ դոլար:
3  Միխայիլ Պրոխորով, բասկետբոլային ակումբ / 2010 թվականին Միխայիլ Պրոխորովը, ում կարողությունը գնահատվում է շուրջ 7.6 մլրդ ԱՄՆ դոլար, ձեռք է բերել ԱՄՆ-ի Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Նյու Ջերսի Նեթս» ակումբի բաժնետոմսերի 80%-ը: Այսօր ակումբի արժեքը գնահատվում է շուրջ 1.5 մլրդ ԱՄՆ դոլար:
4  Վիկտոր Վեկսելբերգ, Ֆաբերժեի ձվեր / Վիկտոր Վեկսելբերգը, ում կարողությունը գնահատվում է 10.5 մլրդ ԱՄՆ դոլար, 2004 թվականին գնել է Կարլ Ֆաբերժեի հավաքածուն, որը Sotheby’s տունը պատրաստվում էր ներկայացնել աճուրդի: Ըստ տարբեր գնահատականների հավաքածուի համար ռուս միլիարդատերը վճարել է 100-150 մլն ԱՄՆ դոլար:
5 Վիկտոր Խարիտոնին, վազքուղի / 2015 թվականին Վիկտոր Խարիտոնինը, ում կարողությունը գնահատվում է մոտ 1.7 մլրդ ԱՄՆ դոլար, գնել է գերմանական վազքուղի: Գործարքի արժեքը գնահատվում է 77 մլն եվրո:
6 Ռոման Աբրամովիչ, ֆուտբոլային ակումբ / 2003 թվականին Ռոման Աբրամովիչը, ում կարողությունը գնահատվում է 7.6 մլրդ ԱՄՆ դոլար, գնել էր լոնդոնյան «Չելսի» ֆուտբոլային ակումբը: Այս գործարքը համարվում է ամենահայտնին՝ ռուս մեծահարուստների կողմից Եվրոպայում կատարած գնումների շարքում:
7 Ռոման Աբրամովիչ, նկար / 2012 թվականին Ռոման Աբրամովիչը 120 մլն ԱՄՆ դոլարով գնել էր Էդվարդ Մունկի «Ճիչ» նկարը:
Share