Բաժին. Տնտեսական

10 ամսում՝ ավելի քան 1 տրիլիոն դրամի ծառայություն

Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին մեր երկրում մատուցվել են 1 տրիլիոն 182 մլրդ 167.6 մլն ՀՀ դրամի ծառայություններ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 14%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝  մեր երկրում առավել պահանջված են ֆինանսական և ապահովագրական ծառայությունները, ինչպես նաև տեղեկատվության և կապի ոլորտում մատուցված ծառայությունները:

Նշենք նաև, որ մատուցված ծառայությունների առավել մեծ ցուցանիշ գրանցվել է հոկտեմբերին՝ 140,60 մլրդ ՀՀ դրամ, սեպտեմբերին՝ 137,42 մլրդ ՀՀ դրամ, և օգոստոսին՝  129,60 մլրդ ՀՀ դրամ: Առավել ցածր ցուցանիշ գրանցվել է հունվարին՝ 96,24 մլրդ ՀՀ դրամ:

Share