Բաժին. Տնտեսական

2017թ. հունվար-հոկտեմբերին բջջային հեռախոսների ներմուծումը Հայաստան աճել է 33.1%-ով

Պետական եկամուտների կոմիտեից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2017թ.-ի առաջին 10 ամսում Հայաստան է ներմուծվել 323,787 բջջային հեռախոս, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշը գերազանցում է 33.1%-ով կամ 80,591 հեռախոսով։

Միևնույն ժամանակ, հեռուստացույցների ներմուծման ծավալներն աճել 21.9%-ով և կազմել 51,272։ Սառնարանների ներմուծումն աճել է 29.3%-ով և կազմել 47,608։ Լվացքի մեքենանաների ներմուծման ծավալներն աճել են 21.8%-ով և կազմել 33,548։ Փոշեկուլների ներմուծման ծավալներն աճել են 72.7%-ով և կազմել 73,339։ Օդափոխիչների ներմուծման ծավալներն աճել են 179.9%-ով և կազմել 104,072 հատ։ Էլեկտրական տաքացնող կենցաղային սարքերի ներմուծումն աճել է 157.8%-ով և կազմել 1,220,315 հատ։ Օդակարգավորիչների ներմուծումն աճել է 58.5%-ով և կազմել 20,722։ Սպասք լվացող մեքենաների ներմուծումն աճել է 43%-ով և կազմել 4,037։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

Share