Բաժին. Տնտեսական

Զգալի աճել է հայկական արտադրության բանջարեղենային և ձկան պահածոների պահանջարկը

Վերջին ժամանակահատվածում մեր երկրի սննդարդյունաբերության ոլորտում գործող ընկերությունները զգալի ավելացրել են պահածոների արտադրությունը, ինչը խոսում է այն մասին, որ շուկայում նկատվում է հայկական արտադրության պահածոների պահանջարկի աճ:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին մեր երկրում արտադրվել են շուրջ 17 հազար 194.4 տոննա պահածոներ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածւ համեմատ ցուցանիշն աճել է 37.5%-ով:

Հաշվետու 10 ամսում արտադրված պահածոներից մոտ 8 հազար 788.9 տոննան կազմել են բանջարեղենի պահածոները, 4 հազար 496.7 տոննան՝ մրգի, 2 հազար 651.9 տոննան՝ տոմատի պահածոները, 673.3 տոննան՝ մսաբուսական, 337.2 տոննան՝ մսի, 229.9 տոննան՝ ձկան16.5 տոննան՝ խեցգետնի պահածոները:

Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ առավել զգալի աճել են բանջարեղենային և ձկան պահածոների արտադրության ծավալները: Այսպես, բանջարեղենային պահածոների արտադրությունն աճել է 78%-ով, իսկ ձկան պահածոների արտադրությունը՝ ավելի քան 69%-ով:

Միևնույն ժամանակ, տոմատի պահածոների արտադրությունն աճել է 26%-ով, մրգի պահածոներինը՝ 118.5%-ով: Խեցգետնի պահածոների արտադրության ոլորտում գրանցվել է ավելի քան 82% անկում, մսի պահածոների արտադրությունը կրճատվել է մոտ 28%-ով, իսկ մսաբուսական պահածոների արտադրությունը՝ 31%-ով:

Նշենք նաև, որ 2016 թվականին Հայաստանում արտադրվել էր շուրջ 14.5 հազար տոննա պահածոներ: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել էր 30%-ով:

Share