Բաժին. Տնտեսական

Մետաղական հանքաքարի արդյունահանումը և հիմնային մետաղների արտադրությունը՝ թվերով

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է պաշտոնական տվյալներ՝ Հայաստանում հիմնային մետաղների արտադրությամբ և մետաղական հանքաքարի արդյունահանմամբ զբաղվող կազմակերպությունների կողմից թողարկված հիմնական արտադրատեսակների վերաբերյալ:

Համաձայն ներկայացված վիճակագրության՝ ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում կտրուկ աճել է ալյումինի գլանվածքի արտադրությունը: Աճ է գրանցվել նաև պողպատյա խողովակների, ցինկի խտանյութի և ալյումինե փայլաթիթեղի արտադրության ոլորտում:

Այսպես, հաշվետու ամիսներին, 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում ալյումինե գլանվածքի արտադրությունն աճել է ավելի քան 96 անգամ և կազմել 542.0 տոննա: Միևնույն ժամանակ, պողպատյա խողովակների արտադրությունն աճել է շուրջ 42%-ով և կազմել 8 հազար 897.7 տոննա, ցինկի խտանյութի արտադրության ծավալներն աճել են 19%-ով և կազմել 8 հազար 063.0 տոննա, իսկ ալյումինե փայլաթիթեղի արտադրությունն աճել է 14.5%-ով և կազմել 27 հազար 310.0 տոննա:

Հաշվետու 10 ամսում հանրապետությունում պղնձի խտանյութի թողարկման ծավալներն աճել են 9%-ով և կազմել 355.9 հազար տոննա: Ֆեռոմոլիբդենի արտադրության ծավալներն աճել են մոտ 5%-ով և կազմել 5 հազար 521.0 տոննա: Մոլիբդենի խտանյութի արտադրությունը կազմել է 3.6%-ով՝ կազմելով 9 հազար 204.0 տոննա: Կոնվերտորային պղնձի արտադրությունը կրճատվել է շուրջ 6%-ով և կազմել 9 հազար 717.0 տոննա:

Նշենք, որ հանքային արդյունաբերությունը Հայաստանի տնտեսության գլխավոր հատվածներից մեկն է և ապահովում է արտահանման շուրջ մեր երրորդը:

Share