Բաժին. Տնտեսական

10 ամսում Հայաստանը Ռուսաստանի հետ իրականացրել է շուրջ 1 մլրդ դոլարի առևտուր

Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրի ընդհանուր շրջանառությունը կազմել է 1 մլրդ 336,62 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 24%-ով:  

Արդյունքում, Ռուսաստանին բաժին է ընկել մեր երկրի արտաքին առևտրի ավելի քան 26%-ը: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Հարկ է նշել, որ հաշվետու 10 ամսում Հայաստանից Ռուսաստան արտահանումն աճել է ավելի քան 43%-ով և կազմել 428,05 մլն ԱՄՆ դոլար, իսկ Ռուսաստանից Հայաստան ներմուծումն աճել է մոտ 17%-ով և կազմել շուրջ 908,57 մլն ԱՄՆ դոլար:

Ռուսաստանի մասնաբաժինը Հայաստանի արտահանման կառուցվածքում կազմել է 24.5%, իսկ ներմուծման կառուցվածքում՝  ավելի քան 28%:

Նշենք նաև, որ 2016 թվականին Հայաստանի ու Ռուսաստանի միջև առևտրի շրջանառությունը կազմել էր 1 մլրդ 336.97 մլն ԱՄՆ դոլար: 2015 թվականի համեմատ ցուցանիշն աճել էր շուրջ 15%-ով:

Share