Բաժին. Տնտեսական

Հայաստան տրանսպորտային միջոցների ներմուծումն աճել է շուրջ 50%-ով

Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին մեր երկիր են ներմուծվել 189,28 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցներ: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝  հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստան ներմուծված տրանսպորտի միջոցների ընդհանուր արժեքն աճել է շուրջ 50%-ով: Նշենք, ո 2016 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ցուցանիշը կազմել էր մոտ 126,83 մլն ԱՄՆ դոլար:

Նշենք նաև, որ մեր երկրի ներմուծման ընդհանուր կառուցվածքում վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցների մասնաբաժինը կազմել է 5.85%:

Share