Բաժին. Տնտեսական

Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև առևտուրը գրեթե կրկնապատկվել է

Այս տարի Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև առևտուրը գրեթե կրկնապատկվել է: Ինչպես վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներն՝ ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին երկու երկրների միջև առևտրի շրջանառությունը կազմել է շուրջ 154,34 մլն ԱՄՆ դոլար, որից Հայաստանից ԱՄԷ արտահանումը՝ 76,88 մլն ԱՄՆ դոլար, ԱՄԷ-ից Հայաստան ներմուծումը՝ շուրջ 77,45 մլն ԱՄՆ դոլար:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման մասով գրանցվել է աճ, ընդ որում՝ Հայաստանից ԱՄԷ արտահանումն աճել է շուրջ 88%-ով, իսկ ԱՄԷ-ից Հայաստան ներմուծումը՝ 91%-ով:

Արդյունքում, ԱՄԷ-ի մասնաբաժինը մեր երկրի արտահանման ծավալում կազմել է 4.4%, ներմուծման ծավալում՝ 2.4%:

Share