Բաժին. Տնտեսական

2017թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 640 արևային վահանակ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ. առաջին 10 ամսում Հայաստանում արտադրվել է 640 արևային վահանակ։

Միևնույն ժամանակ, ավտոմոբիլային մարտկոցների արտադրությունն աճել է 20.2%-ով և կազմել 17,506 հատ, էլեկտրական հաշվիչների արտադրությունն աճել է 43.4%-ով և կազմել 45,248 հատ։ Մինչև 0.75 կՎտ հզորության էլեկտրաշարժիչների արտադրությունն աճել է 35.7%-ով և կազմել 1,433 հատ, իսկ մեծ հզորության տրանսֆորմատորների արտադրությունն աճել է 5.6%-ով և կազմել 19 հատ։

Share