Բաժին. Տնտեսական

2017թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանում սմարթֆոնների արտադրությունը նվազել է 64%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ. առաջին 10 ամսում Հայաստանում արտադրվել է 430 բջջային հեռախոս (սմարթֆոն), անցյալ տարվա համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 64%-ով կամ 765-ով։

Միևնույն ժամանակ պլանշետների արտադրությունը նվազել է 95.3%-ով և կազմել 75 հատ, իսկ համակարգիչների արտադրությունը նվազել է 28.1%-ով և կազմել 576 հատ։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր News հավելվածով, որի շնորհիվ Ռոստելեկոմի բաժանորդները մշտապես գտնվում են համաշխարհային լրահոսի ամենաթեժ կիզակետում՝ սիրելի բազմոցին նստած։

Share