Բաժին. Տնտեսական

2017թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում Տնտեսական Ակտիվության Ցուցանիշն աճել է 7.3%-ով

2017թ. հունվար-նոյեմբերին ամիսներին, 2016թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.3%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել է արդյունաբերական արտադրանքի, շինարարություն, առևտրի շրջանառության և բնակչության մատուցված ծառայությունների ծավալների աճը:

Այսպես, հունվար-նոյեմբեր ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 12.3%-ով, շինարարությունը՝ 0.3%-ով, առևտրի շրջանառությունը՝ 14.4%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը կազմել է 14.2%:

Միևնույն ժամանակ, գյուղատնտեսության ոլորտում համախառն արտադրանքի ծավալը կրճատվել է 3.9%-ով:

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 1,491.375 մլրդ ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 2,272.477 մլրդ ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 1,311.188 մլրդ ՀՀ դրամ, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 811.714 մլրդ ՀՀ դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 324.558 մլրդ ՀՀ դրամ:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին սպառողական գների ինդեքսը կազմել է 100.8%:

Share