Բաժին. Տնտեսական

2017թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 2.8%-ով

ՀՀ ազգային վճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 47,435.4 տոննա միս։ 2016թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 2.8%-ով։

Միևնույն ժամանակ մսամթերքի արտադրությունն աճել է 62.9%-ով և կազմել 8,183.1 տոննա, իսկ մսի կիսապատրաստուկների արտադրությունն աճել է 53.7%-ով։

Share