Բաժին. Տնտեսական

2017թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 4.9%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 6,937.4 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2016թ. համանման ցուցանիշից ավել է 4.9%-ով։

Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունն աճել 11.5%-ով և կազմել 2,488 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունը նվազել է 3.5%-ով և կազմել 2,099.7 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրության ծավալներն աճել են 6.4%-ով և կազմել 2,347.9 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունն աճել է 13.3%-ով և կազմել 1.7 մլն կՎտ ժամ, իսկ արևային էլեկտրակայանների արտադրության ծավալները կազմել են 0.1 մլն կՎտ ժամ։

Share