Բաժին. Տնտեսական

2017 թվականին Հայաստանում Տնտեսական Ակտիվության Ցուցանիշն աճել է 7.3%-ով

2017 թվականին, 2016թ. համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.7%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել է արդյունաբերական արտադրանքի, շինարարություն, առևտրի շրջանառության և բնակչության մատուցված ծառայությունների ծավալների աճը:

Այսպես, 2017թ.-ին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 12.6%-ով, շինարարությունը՝ 2.2%-ով, առևտրի շրջանառությունը՝ 14.0%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը կազմել է 14.4%:

Միևնույն ժամանակ, գյուղատնտեսության ոլորտում համախառն արտադրանքի ծավալը կրճատվել է 3.0%-ով:

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 1,660.995 մլրդ ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 2,602.132 մլրդ ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 1,453.515 մլրդ ՀՀ դրամ, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 906,760 մլրդ ՀՀ դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 415,873 մլրդ ՀՀ դրամ:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին սպառողական գների ինդեքսը կազմել է 101%:

Share