Բաժին. Տնտեսական

2017թ.-ին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 6.1%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ.-ին Հայաստանում արտադրվել է 7,762.9 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2016թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 6.1%-ով։

Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունն աճել է 11.2%-ով և կազմել 2,871.8 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունը նվազել է 3.5%-ով և կազմել 2,269.0 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրության ծավալներն աճել են 10%-ով և կազմել 2,619.6 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունն աճել է 16.7%-ով և կազմել 2.1 մլն կՎտ ժամ, իսկ արևայի նկայանների արտադրության ծավալները կազմել են 0.4 մլն կՎտ ժամ։

Share