Բաժին. Տնտեսական

2017թ.-ին Հայաստանում զբոսաշրջությունն աճել է շուրջ 19%-ով

Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը 2017-ին 18.7 տոկոսով աճել է 2016-ի համեմատ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս են վկայում Ազգային վիճակագրական ծառայության տվյալները: Համաձայն ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների` 2017 թ. հունվար-դեկտեմբերին ՀՀ է ժամանել 1 միլիոն 494 հազար 779 զբոսաշրջիկ:

2017 թ. հունվար-դեկտեմբերին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 1 միլիոն 481 հազար 755 մարդ, 2016 թվականի համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 17.3 տոկոսով:

Share