Բաժին. Տնտեսական

2017թ.-ին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունն աճել է 10.3%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ.-ին Հայաստանում արտադրվել է 428.5 հազար տոննա պղնձի խտանյութ։ 2016թ.-ի համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 10.3%-ով։

Միևնույն ժամանակ ցինկի խտանյութի արտադրության ծավալներն աճել են 22.2%-ով և կազմել 9,640 տոննա։ Մոլիբդենի արտադրության ծավալներն աճել են 2.8%-ով և կազմել 10,961 տոննա։ Ֆեռոմոլիբդենի արտադրությունն աճել է 1.1%-ով և կազմել 6,588 տոննա։ Կոնվերտորային պղնձի արտադրությունը նվազել է 6.7%-ով և կազմել 12,051 տոննա։ Պողպատյա խողովակների արտադրությունն աճել է 36.2%-ով և կազմել 10,922.7 տոննա։ Ալյումինե գլանվածքի արտադրությունն աճել է 97 անգամ և կազմել 543 տոննա, իսկ ալյումինե փայլաթիթեղի արտադրության ծավալներն աճել են 14.4%-ով և կազմել 33,181 տոննա։

Share