Բաժին. Տնտեսական

Կպարզեցվեն գնման գործընթացին մասնակցության պայմանները

Գնումների գործընթացի կազմակերպման ժամանակ առաջացած որոշ խնդիրների կարգավորման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Գնումների գործընթացի կազմակերպման կարգում նախատեսվող փոփոխություններով և լրացումներով կհստակեցվեն կիրառման ժամանակ ի հայտ եկած և տարաբնույթ մեկնաբանման տեղիք տվող դրույթները, կպարզեցվեն գնման գործընթացին մասնակցության պայմանները: Արդյունքում հնարավորինս կբացառվեն մասնակիցների կողմից ոչ էական թերություններով հայտերի ներկայացումը, հետևաբար նաև՝ այդ հիմքով պատվիրատուների կողմից վերջիններիս հայտերի մերժումը:

Բնապահպանության նախարարության կողմից տրամադրվող պատասխան գրությունների ծանուցումը կանոնակարգելու և ավելի հեշտացնելու նպատակով կառավարությունը փոփոխություն և լրացումներ է կատարել մի շարք որոշումներում: Ըստ այդմ՝ առաջարկվում է բնապահպանական թույլտվությունների, լիցենզիաների տրամադրման և բնական պաշարների օգտագործման պայմանագրերի կնքման կարգերում սահմանել, որ հայտատուները հայտը լրացնելիս ներկայացնեն նաև էլեկտրոնային փոստի հասցեն՝ e-citizen.am տիրույթում: Հայտերում էլեկտրոնային փոստի հասցեներն ամրագրելով՝ ավելի դյուրին կդառնա հետադարձ կապը հայտատուների հետ:

Share