Տնտեսական | 11:17 09/02/18

Ընդունվել է Էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման գործընթացին ուղղված օրենսդրական փաթեթը

Ազգային ժողովում փետրվարի 7-ին երկրորդ ընթերցմամբ ընդունվել է «Էներգետիկայի մասին», «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի խոսքով` այս օրենսդրական փոփոխությունների փաթեթի ընդունումով  կարելի է արձանագրել, որ էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման գործընթացը սկսվել է. «Սա  վերջին 15 տարիների ընթացքում ամենախոշոր բարեփոխումն է էլեկտրաէներգետիկայի ոլորտում։ Փոփոխությունները թույլ կտան ունենալ առավել արդյունավետ և մրցունակ էլեկտրաէներգետիկ համակարգ»։

Հիշեցնենք, որ օրենսդրական փաթեթն ուղղված է էլեկտրաէներգետիկական  շուկայի ազատականացմանը, կառավարության կողմից լիազորված մարմնի և  Հանրային ծառայությունները կարգավորող  հանձնաժողովի իրավասությունների հստակեցմանը, միջպետական առևտրի զարգացմանը։

Օրենսդրական փոփոխությունների փաթեթին կարող եք ծանթանալ այստեղ