Բաժին. Տնտեսական

2017թ.-ին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 3.2%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ.-ին Հայաստանում արտադրվել է 85,587.8 տոննա միս։ 2016թ. համանման ցուցանիշի համաձայն արտադրության ծավալներն աճել են 3.2%-ով։

Միևնույն ժամանակ, մսամթերքի արտադրությունն աճել է 46.1%-ով և կազմել 10,133.9 տոննա, իսկ մսի կիսապատրաստուկների արտադրությունն աճել է 63.2%-ով և կազմել 807.1 տոննա։

Share