Բաժին. Տնտեսական

Կառուցապատման ոլորտի ներկայացուցիչները՝ ՊԵԿ-ում

ՀՀ վարչապետի հանձնարարությամբ մարտի 2-ին Պետական եկամուտների կոմիտեում հանդիպում է տեղի ունեցել ՊԵԿ ներկայացուցիչների և կառուցապատման ու շինարարության ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողների հետ: Հանդիպումը հաջորդել է ոլորտի պատասխանատուների և համապատասխան պետական մարմինների ներկայացուցիչների հետ կառավարությունում կայացած խորհրդակցությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են գործող հարկային օրենսդրության շրջանակում ոլորտում առկա խնդիրներն ու ռիսկերը, դիտարկվել դրանց կարգավորման ուղիների հետ կապված հարցեր:

Share