Բաժին. Տնտեսական

2018թ. հունվարին Հայաստանում արտադրվել է 224 պլանշետ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվար ամսին Հայաստանում արտադրվել է 224 պլանշետ, 2017թ.-ի հունվար Հայաստանում պլանշետներ չեն արտադրվել։

Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանում սմարթֆոններ չեն արտադրվել, իսկ համակարգիչների արտադրությունն աճել է 5%-ով և կազմել 21 հատ։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի  ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share