Բաժին. Տնտեսական

Հայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են ներդրումային ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հարցը

Աբու Դաբիի գործադիր խորհրդի փոխնախագահ Շեյխ Հազզա բին Զայեդ Ալ Նահյանը Միացյալ Արաբական Էմիրությունների մայրաքաղաքում ընդունել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Emirates News Agency-ն:

Շեյխ Հազզա բին Զայեդ Ալ Նահյանը ողջունել է Գևորգյանին և անդրադարձել Հայաստան-ԱՄԷ հարաբերություններին: Կողմերը քննարկել են տնտեսական և ներդրումային ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու հարցը:

Share