Բաժին. Տնտեսական

Bank of America-ի ղեկավարը 250 անգամ ավելի Է վաստակել միջին աշխատակցից

Bank of America Corp.-ի գլխավոր գործադիր տնօրեն Բրայան Մոյնիհենը 250 անգամ ավելի Է ստանում, քան միջին հաշվով բանկի աշխատակիցները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է բանկի հաշվետվության մեջ: General Electric Co.-ի ղեկավար Ջոն Ֆլաներիի աշխատավարձը միջին ցուցանիշը գերազանցում Է 157 անգամ, AT&T Inc.-ի ղեկավար Ռենդալ Սթիվենսոնինը՝ 366 անգամ:

Այս տարի այն ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բաց շուկայում, առաջին անգամ պետք Է տվյալներ հրապարակեն իրենց աշխատակիցների միջին աշխատավարձի վերաբերյալ՝ ի լրումն CEO-ի եկամուտների մակարդակի մասին տեղեկատվության, ինչպես նաեւ դրանց հարաբերակցությունը: Bank of America-ն դարձել Է առաջին խոշոր բանկը, որը հրապարակել Է 2017 թվականի ֆինանսական հաշվետվության այս տվյալները:

Անցյալ տարի ֆինանսական հիմարկության միջին աշխատավարձը կազմել Է 87,115 հազար դոլար: Մոյնիհենն ստացել Է 23 միլիոն դոլար, բայց CEO-ի աշխատավարձի նկատմամբ միջին վճարումների հարաբերությունը հաշվարկելիս օգտագործվում Է նրա վաստակի հաշվարկի այլ մեթոդաբանություն, նշել Է The Wall Street Journal-ը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Share