Բաժին. Տնտեսական

Տարեսկզբից բենզինը թանկացել է 9.1%-ով, դիզվառելիքը՝ 20.3%-ով

Փետրվարին, հունվար ամսվա համեմատ, հանրապետությունում բենզինի գինն աճել է 3.6%-ով, իսկ դիզելային վառելիքինը՝ 3.4%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ հրապարակված վիճակագրության՝ այս տարվա փետրվարին, 2017 թվականի փետրվարի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի համապատասխանաբար՝ 22.2% և 29.0% գնաճ, իսկ 2017 թվականի դեկտեմբերի համեմատ՝ 9.1% և 20.3% գնաճ:

Share