Բաժին. Տնտեսական

Հայաստանը և Դանիան կրկնակի հարկումը բացառելու համաձայնագիր են ստորագրել

Կոպենհագենում պաշտոնական այցելությամբ գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 14-ին հանդիպեց Դանիայի պետական եկամուտների նախարար Կարստեն Լորիտզենի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Զրուցակիցները քննարկեցին հայ-դանիական առևտրատնտեսական կապերի խթանմանն առնչվող հարցեր: Նախարարներն համակարծիք էին, որ համապատասխան իրավապայմանագրային դաշտի ձևավորումը կնպաստի գործարար շփումների ընդլայնմանը։

Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանը և Կարստեն Լորիտզենը ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Դանիայի Թագավորության Կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան:

Share