Բաժին. Տնտեսական

Ադրբեջանում գազի արդյունահանումը նվազել է 9.4%-ով

Ադրբեջանում 2018 թ. հունվար-փետրվար ամիսներին ապրանքային գազի արդյունահանման ոլորտում զգալի անկում է գրանցվել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Ադրբեջանում ապրանքային գազի արդյունահանումը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 9,4 տոկոսով:

Share