Բաժին. Տնտեսական

2017 թվականը թվերով. Հայաստանն ի՞նչ է արտահանել

2017 թվականին Հայաստանի տնտեսության արտահանելի հատվածում գրանցել է շուրջ 25% աճ: Հաշվետու տարում Հայաստանից արտահանվել է 2 մլրդ 242.86 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2017 թվականին մեր երկրի արտահանման կառուցվածքում գերակշռել է 4 խումբ ապրանքատեսակ՝ հանքահումքային արտադրանք, պարտրաստի սննդի արտադրանք, թանկարժեք քարեր ու մետաղներ, ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր: Ընդհանուր առմամբ, այս 4 ապրանքային խմբին բաժին է ընկել Հայաստանի տարեկան արտահանման ծավալի շուրջ 80%-ը:

Ըստ մասնաբաժնի՝ արտահանման կառուցվածում առաջին տեղում հանքահումքային արտադրանք է ( 692.27 մլն ԱՄՆ դոլար), երկրորդ տեղում՝ պատրաստի սննդի արտադրանքը (531.26 մլն ԱՄՆ դոլար):

Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանման ծավալը կազմել է 289.58 մլն ԱՄՆ դոլար, իսկ ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերինը՝ 277.49 մլն ԱՄՆ դոլար:

Հարկ է նշել նաև, որ հաշվետու տարում հանքահումքային արտադրանքի արտահանումն աճել է մոտ 47%-ով, պատրաստի սննդի արտադրանքի արտահանումը՝ 27.5%-ով, իսկ ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանումը՝ 25%-ով: Միևնույն ժամանակ, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանումը կրճատվել է մոտ 24%-ով:

Share