Բաժին. Տնտեսական

Բնակարանների գները Երևանում. 2018թ. փետրվար

Փետրվարին Երևանի անշարժ գույքի շուկայում գրանցվել է բնակարանների գների աճ: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ գների աճն առավելապես նկատվել է Կենտրոն, Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Էրեբունի և Դավթաշեն վարչական շրջաններում:

Ըստ ձևավորված ավանդույթի՝ փետրվարին Երևանում բնակարանների ամենաբարձր գները գրանցվել են Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում, իսկ ամենացածրը՝ Նուբարաշենում:

Այսպես, 2018 թվականի փետրվար ամսվա տվյալներով Կենտրոնում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը կազմել է 487,2 հազար ՀՀ դրամ: Համեմատության համար նշենք, որ 2018 թվականի հունվարին ցուցանիշը կազմել էր 485,0 հազար ՀՀ դրամ, իսկ 2017 թվականի փետրվարին՝ 428,25 հազար ՀՀ դրամ:

Փետրվարին Արաբկիրում բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը պահպանվել է հունվարին գրանցված մակարդակում և կազմել 358,8 հազար դրամ:

Դավթաշենում ցուցանիշը կազմել է 275,05 հազար ՀՀ դրամ՝ նախորդ ամսում գրանցված 270,5 հազար ՀՀ դրամի դիմաց, իսկ Քանաքեռ-Զեյթունում՝ 271,1 հազար ՀՀ դրամ (հունվարին ցուցանիշը կազմել էր 269,7 հազար ՀՀ դրամ):

Ավանում բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը կազմել է 253,2 հազար ՀՀ դրամ, իսկ Էրեբունի վարչական շրջանում՝ 242,55 հազար ՀՀ դրամ:

Երևանում բնակարանների գներն՝ ըստ վարչական շրջանների, ներկայացնում ենք ստորև.

Կենտրոն / 487,20 հազար ՀՀ դրամ

Արաբկիր / 358,80 հազար ՀՀ դրամ

Քանաքեռ-Զեյթուն / 271,10 հազար ՀՀ դրամ

Նոր-Նորք / 237,05 հազար ՀՀ դրամ

Ավան / 253,20 հազար ՀՀ դրամ

Էրեբունի / 242,55 հազար ՀՀ դրամ

Շենգավիթ / 248,70 հազար ՀՀ դրամ

Դավթաշեն / 275,05 հազար ՀՀ դրամ

Աջափնյակ / 238,50 հազար ՀՀ դրամ

Մալաթիա-Սեբաստիա / 236,30 հազար ՀՀ դրամ

Նուբարաշեն / 157,10 հազար ՀՀ դրամ

Share