Բաժին. Տնտեսական

Հայաստանում միջին զուտ աշխատավարձը 114,8 հազար ՀՀ դրամ է

Հայաստանում աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 168,15 հազար ՀՀ դրամ, միջին ամսական զուտ աշխատավարձն առանց եկամտային հարկի՝ 114,80 հազար ՀՀ դրամ, իսկ զուտ աշխատավարձն առանց եկամտային հարկի և սոցիալական վճարի՝ 112,19 հազար ՀՀ դրամ:

Ազգային Վիճակագրական Ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար ամսվա տվյալներով մինչև 9 գրանցված աշխատող ունեցող կազմակերպություններում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 98,70 հազար ՀՀ դրամ, 10-49 աշխատող ունեցող կազմակերպություններում՝ 130,76 հազար ՀՀ դրամ, իսկ 50-ից ավել աշխատող ունեցող կազմակերպություններում՝ 199,17 հազար ՀՀ դրամ:

Նշենք նաև, որ հաշվետու ամսում պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 149,41 հազար ՀՀ դրամ, իսկ մասնավոր հատվածում՝ 181,40 հազար ՀՀ դրամ:

Share