Բաժին. Տնտեսական

2018թ. հունվար-փետրվարին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 15.2%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. առաջին երկու ամսում Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 15.2%-ով և կազմել 53.9 հազար տոննա։

Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունն աճել է 28.7%-ով և կազմել 1,605 տոննա։ Մոլիբդենի խտանյութի արտադրությունը նվազել է 0.7%-ով և կազմել 1,791 տոննա։ Ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 38.6%-ով և կազմել 713 տոննա։ Կոնվերտորային պղնձի արտադրությունն աճել է 17.1%-ով և կազմել 2,245 տոննա։ Պողպատյա խողովակների արտադրությունն աճել է 42.4%-ով և կազմել 1,636 տոննա, իսկ ալյումինե փայլաթիթեղի արտադրությունն աճել է 17.7%-ով և կազմել 5,655 տոննա։

Share