Բաժին. Տնտեսական

Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառավարման խորհրդի հերթական նիստը

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:

Օրակարգային առաջին հարցով խորհուրդը հաստատել է Բագրատաշենում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման շինարարական աշխատանքների ինժեներական ծառայությունների ձեռքբերման նպատակով իրականացված միջազգային մրցույթի արդյունքները և կնքվելիք պայմանագիրը: Մրցույթի արդյունքներով որակավորված և համապատասխանող մասնակից է ճանաչվել JVCA of Soosung Engineering Co., Ltd և Korea Consultants International Co., Ltd ընկերությունը:

Խորհուրդը քննարկել և հաստատել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 2-ի ինժեներ` «Սաֆեժ Էս.Ա. և Էպտիսա» ՀԳ կազմակերպության հետ կնքված պայմանագրի փոփոխությունները, սահմանել Տրանշ 2-ի շրջանակներում ձեռքբերված հողամասերի հետագա տնօրինման կարգը: Խոհուրդը հաստատել է նաև «Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթեդ» ընկերության հետ ստորագրված փոխըմբռնման համաձայնագրերը, ինչպես նաև Տրանշ 2-ի, Տրանշ 3-ի գնումների պլանների փոփոխությունները և Տրանշ 4-ի գնումների պլանը:

Share