Տնտեսական | 19:43 18/04/18

Իրանի Մեջլիսը հաստատել է Արաքս գետի վրա ՀԷԿ-երի կառուցման օրինագիծը

Իրանի խորհրդարանը ապրիլի 18-ին 162 կողմ, 5 դեմ և 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հաստատել է «Արաքս գետի վրա ՀԷԿ-երի կառուցման վերաբերյալ» օրինագիծը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, մինչ այդ՝ ապրիլի 17-ին, ԻԻՀ Մեջլիսի բաց նիստի ընթացքում ընդունվել էր որոշում՝ Հայաստանի հետ համագործակցությամբ Արաքս գետի վրա ՀԷԿ-երի կառուցման նախագծի շուրջ հրատապ քննարկումներ սկսելու վերաբերյալ:

Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը տարիներ շարունակ գտնվել է Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների օրակարգային կարևոր հարցերի շարքում: