Բաժին. Տնտեսական

2018թ. հունվար-մարտին Հայաստանում Տնտեսական Ակտիվության Ցուցանիշն աճել է 10.6%-ով

2018թ. առաջին եռամսյակում, 2017թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 10.6%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել է արդյունաբերական արտադրանքի, գյուղատնտեսության  համախառն արտադրանքի, շինարարության, առևտրի շրջանառության և բնակչության մատուցված ծառայությունների ծավալների աճը:

Այսպես, հունվար-մարտ ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 8.2%-ով, գյուղատնտեսության  համախառն արտադրանք՝ 2.2%, շինարարությունը՝ 23.0%-ով, առևտրի շրջանառությունը՝ 12.9%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը կազմել է 16.5%:

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 400.515 մլրդ ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 578.233 մլրդ ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 356.417 մլրդ ՀՀ դրամ, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 80.359 մլրդ ՀՀ դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 44.522 մլրդ ՀՀ դրամ:

Share