Բաժին. Տնտեսական

2018թ.-ին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 19.1%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. առաջին եռամսյակում Հայաստանում արտադրվել է 82.4 հազար տոննա պղնձի խտանյութ։ 2017թ.-ի համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 19.1%-ով։

Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունն աճել է 28.3%-ով և կազմել 2,785 տոննա։ Մոլիբդենի խտանյութի արտադրությունը նվազել է 1%-ով և կազմել 2,796 տոննա։ Ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 8.5%-ով և կազմել 1,709 տոննա։ Կոնվերտորային պղնձի արտադրությունն աճել է 3.6%-ով և կազմել 3,019 տոննա։ Պողպատյա խողովակների արտադրությունն աճել է 25.2%-ով և կազմել 2,536 տոննա, իսկ ալյումինե փայլաթիթեղի արտադրությունն աճել է 22.7%-ով և կազմել 8,960 տոննա։

Share