Բաժին. Տնտեսական

2018թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում գարեջրի արտադրությունն աճել է 0.5%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում արտադրվել է 4,656.1 հազ․ լիտր գարեջուր, որը նախորդ տարվա համանման ցուցանիշը գերազացում է 0.5%-ով։

Միևնույն ժամանակ, օղու արտադրությունը կրճատվել է 37.4%-ով և կազմել 1,015 հազար լիտր։ Վիսկիի արտադրությունը նվազել է 48%-ով և կազմել 272.6 հազար լիտր։ Գինու արտադրությունը աճել է է 7.4%-ով և կազմել 2,835.5 հազար լիտր, իսկ շամպայն գինիների արտադրությունը աճել է 5.6%-ով և կազմել 123.4 հազար լիտր։

Share