Բաժին. Տնտեսական

2018 թվականի մարտի դրությամբ Հայաստանում աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 167,767 ՀՀ դրամ

2018 թվականի մարտի դրությամբ Հայաստանում աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 167,767 ՀՀ դրամ, միջին ամսական զուտ աշխատավարձն առանց եկամտային հարկի՝ 115,795 ՀՀ դրամ, իսկ զուտ աշխատավարձն առանց եկամտային հարկի և սոցիալական վճարի՝ 113,119 ՀՀ դրամ: Այդ մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) կողմից հրապարակված տվյալներից։

ԱՎԾ-ի կողմից հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա մարտ ամսվա տվյալներով մինչև 9 գրանցված աշխատող ունեցող կազմակերպություններում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 101,702 ՀՀ դրամ, 10-49 աշխատող ունեցող կազմակերպություններում՝ 128,814 ՀՀ դրամ, իսկ 50-ից ավել աշխատող ունեցող կազմակերպություններում՝ 200,336 ՀՀ դրամ:

Share