Բաժին. Տնտեսական

2018 թվականի հունվար-ապրիլ ամիսներին հեռահաղորդակցության հասույթն աճել է 2%-ով

2018 թվականի հունվար-ապրիլ ամիսներին հեռահաղորդակցության հասույթը կազմել է 11 188.3 մլն ԱՄՆ դոլար, որը 2017 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճել է 2%-ով։  Այդ մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) կողմից հրապարակված տվյալներից։

Միևնույն ժամանակ ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման հասույթը 10,9%-ով աճել է, իսկ հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման հասույթը նվազել է 13․6 %-ով:

Share