Բաժին. Տնտեսական

2018թ. հունվար-մայիսին Հայաստանում Տնտեսական Ակտիվության Ցուցանիշն աճել է 8.6%-ով

2018թ. հունվար – մայիս ամիսներին, 2017թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8.6%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել է արդյունաբերական արտադրանքի, գյուղատնտեսության համախառն արտադրանքի, շինարարության, առևտրի շրջանառության և բնակչության մատուցված ծառայությունների ծավալների աճը:

Այսպես, հունվար – մայիս ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 3.3%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանք՝ 1.5%, շինարարությունը՝ 17.4%-ով, առևտրի շրջանառությունը՝ 10.2%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը կազմել է 17.5%:

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 658.249 մլրդ ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 1,023.295 մլրդ ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 626.697 մլրդ ՀՀ դրամ, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 180,299 մլրդ ՀՀ դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 93.687 մլրդ ՀՀ դրամ:

Share