Բաժին. Տնտեսական

2018 թ․ հունվար-մայիս ամիսներին Հայաստանում կաթի արտադրությունը նվազել է 7.8%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում արտադրվել է 200.6 մլն լիտր կաթ, ինչը 2017թ.-ի համանման ցուցանիշին զիջում է 7․8%-ով։

Միևնույն ժամանակ, պանրի արտադրությունն աճել է 7.3%-ով և կազմել  7,327.2 տոննա, մածունի արտադրությունն աճել է 21%-ով և կազմել 2,918.8 տոննա, թթվասերի արտադրությունը նվազել է 4.7%-ով և կազմել 1,943.5 տոննա, կաթնաշոռի արտադրությունն աճել է 59.7%-ով և կազմել 573.2 տոննա, իսկ պաղպաղակի արտադրությունն աճել է 28.8%-ով և կազմել 4,013.9 հազար լիտր։

Share