Բաժին. Տնտեսական

Հասունանում է գլոբալ առևտրային պատերազմի վտանգը

ԱՄՆ-ի կողմից մի շարք ներմուծվող ապրանքների համար մաքսերի սահմանումը կարող Է հանգեցնել համաշխարհային մասշտաբի առևտրական պատերազմի: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 4-ին այս մասին գրել Է China Daily թերթը՝ մեջբերելով չինացի փորձագետների կարծիքը:

«ԱՄՆ-ի դիրքորոշումն անբարենպաստ Է իրենց իսկ Նահանգների համար: Վերջին հաշվով դրանից կտուժեն հենց ամերիկյան գործարարությունը և սպառողները երկրի ներքին շուկայում,- մեջբերում Է թերթը ՉԺՀ-ի Հասարակական գիտությունների ակադեմիային կից Համաշխարհային Էկոնոմիկայի և քաղաքականության ինստիտուտի աշխատակից Լյու Սյանի խոսքը:- Հաշվի առնելով առևտրական տարաձայնությունների քանակը՝ փոխզիջման չհասնելու դեպքում սպառնալիքի տակ կդրվի համաշխարհային առևտրի ամբողջ համակարգը»:

Առևտրական հակասությունների գլոբալ մասշտաբի առիթով երկյուղներ են հայտնում նաև Միացյալ Նահանգների ներկայացուցիչները: Հուլիսի 2-ին ԱՄՆ-ի Առևտրի պալատը հրապարակել Է հետազոտություն, որտեղ նշված Է, որ «ներմուծման համար Վաշինգտոնի սակագները լուրջ սպառնալիք են ներկայացնում, որն ապագայում ունակ Է գլոբալ առևտրական պատերազմ հրահրելու»: «Չինաստանից պողպատի և ալյումինի ներմուծման մաքսերի սահմանումը, ինչպես նաև ավտոմոբիլների և ավտոպահեստամասերի սակագների ապագա կիրառման հավանականությունը երկիրը հասցրել են առևտրական պատերազմի եզրին»,- ասված Է գերատեսչության զեկույցում:

Հունիսի 15-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ «Չինաստանի կողմից ամերիկյան մտավոր սեփականության և տեխնոլոգիաների գողության, ինչպես նաև այն պատճառով, որ Չինաստանը դիմում Է անարդարացի առևտրական պատերազմի», ԱՄՆ-ը 25-տոկոսանոց մաքսեր կսահմանի Չինաստանից ներմուծվող՝ 50 միլիարդ դոլար գումարի ապրանքների համար: Ընդ որում այն ապրանքների մաքսերը, որոնց ընդհանուր արժեքը գնահատվում Է 34 միլիարդ դոլար, ԱՄՆ-ի մաքսային և սահմանապահ ծառայությունը կսկսի գանձել արդեն հուլիսի 6-ին: Եվս 16 միլիարդ դոլար գումարի 284 անուն չինական արտադրանքի համար համանմանման մաքսերի սահմանման ժամկետների մասին կհայտարարվի ավելի ուշ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Share