Բաժին. Տնտեսական

2018թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 19.3%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 139.2 հազար տոննա պղնձի խտանյութ։ 2017թ.-ի համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 19.3%-ով։

Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունն աճել է 31.1%-ով և կազմել 4,811 տոննա։ Մոլիբդենի խտանյութի արտադրությունը նվազել է 6.3%-ով և կազմել  4,572 տոննա։ Ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 0.2%-ով և կազմել 2,932 տոննա։ Կոնվերտորային պղնձի արտադրությունը նվազել է 1.4%-ով և կազմել  4,881 տոննա։ Պողպատյա խողովակների արտադրությունն աճել է 1.3%-ով և կազմել 3,835 տոննա, իսկ ալյումինե փայլաթիթեղի արտադրությունն աճել է 5%-ով և կազմել 13,583 տոննա։

Share