Բաժին. Տնտեսական

Հայկ Գրիգորյանը նշանակվել է քննչական կոմիտեի նախագահ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՀՀ կառավարության որոշմամբ Քննչական կոմիտեի նախագահ նշանակվեց Հայկ Գրիգորյանը: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ Վարչապետի պաշտոնական էջից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայկ Գրիգորյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և ընդգծել, որ Հայաստանում օրինականության հաստատումը, կոռուպցիայի, հանցավորության դեմ պայքարն առաջնահերթություն է: «Այս բոլոր հարցերը լուծելիս որևէ կերպ չպետք է տուժեն մարդու իրավունքները և օրինականությունը: Կոռուպցիայի դեմ պայքարում մենք պետք է հարյուր տոկոսով ապահովենք օրինականությունը և իրավունքի գերակայությունը, բացառենք, որ որևէ այլ մեկնաբանություն իրավապահ համակարգի գործողություններին հնարավոր լինի տալ: Հույս ունեմ, որ ՔԿ-ն Ձեր ղեկավարությամբ կգործի հենց այս տրամաբանությամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Share