Բաժին. Տնտեսական

2018թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանում գարեջրի արտադրությունն աճել է 9%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է  10,158.4 հազ․ լիտր գարեջուր, որը նախորդ տարվա համանման ցուցանիշը գերազացում է 9%-ով։

Միևնույն ժամանակ, օղու արտադրությունը կրճատվել է 37.7%-ով և կազմել 1,553.8 հազար լիտր։ Վիսկիի արտադրությունը նվազել է 54.7%-ով և կազմել է 366.5 հազար լիտր։ Գինու արտադրությունը նվազել է 0.8%-ով և կազմել 3,829.7 հազար լիտր, շամպայն գինիների արտադրությունը նվազել է 17.4%-ով և կազմել 191.7 հազար լիտր։

Share