Բաժին. Տնտեսական

Հունվար-հունիս ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը աճել է 1.5%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 3,852.8 մլն.կՎտ. ժամ էլեկտրաէներգիա։ 2017թ.-ի համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 1.5%-ով։

Միևնույն ժամանակ, ՋԷԿ-երը արտադրել են  1,469.5  մլն.կՎտ. ժամ էլեկտրաէներգիա, որը 2.2%-ով գերազանցում է նախորդ տարվա համանման ցուցանիշը։ ՀԷԿ-երի արտադրությունը աճել է 2%-ով և կազմել  1,239.2 մլն.կՎտ. ժամ։ Հողմային էլեկտրակայանների  արտադրությունը նվազել է 16.7%-ով։ Ջերմային էլեկտրակայանները արտադրել են 24 հազ․ ԳՋ, ինչը նախորդ տարվա համանման ցուցանիշը գերազանցում է 27.7%-ով։

Share